has gloss | hye: Գնունիներ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, սերել են Սենեքերիմի որդի Արդամոզանից, իսկ Վաղարշակ թագավորի օրոք նրանց նահապետը Գինը դարձել է նախարար։ Գնունիների նախարարությունը Հայոց արքունիքում գրավել է 17-րդ գահը և տվել 500 հեծյալ։ Գնունիների ժառանգական հայրենիքն ընդգրկել է Առբերանի գավառը, Աղիովիտ և Արճիշակովիտ գավառների մեծ մասը, որը հայ մատենագրության մեջ երբեմն հիշատակվում է «Գնունյաց երկիր» անունով։ Գնունիների կալվածներ են ունեցել նաև Այրարատի Շիրակ գավառում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Գ. Արշակ Բ թագավորի ժամանակ վարել են հայոց հազարապետության գործակալությունը։ Գնունիների տոհմը տվել է եկեղեցական և քաղաքական գործիչներ։ Կեսարիա ուղևորվելիս Հուսիկ կաթողիկոսին ուղեկցել է Աբա Գնունին, իսկ Ներսես Պարթևին՝ Մանեճ Գնունին։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Գնունիների նաշարար Ատատը հեռացել է բյուզանդական կողմը, և տոհմը ժամանակավորապես զրկել է իր տիրութներից։ Գնունիները մասնակցել են Vդ. |