has gloss | hye: Ռշտունիներ, իշխանական տոհմ Հին Հայաստանում։ Եղել է Գեղամ Հայկազնունու որդի Սիսակի շառավիղներից, որոնց նախարարական կարգն ու աստիճանը մ.թ.ա. IIդ. հաստատել է Վաղարշակ թագավորը։ Ժառանգական տիրույթն էր Ռշտունիք գավառը։ Ռշտունիների Հայոց զորաբանակում կռվել են 1000 հեծյալով։ Հնում վարել են Մեծ Հայքի Հարավային զորաթևի հրամանատարությունը։ Մովսես Խորենացին գրում է, որ Տիգրան Մեծ արքան իր տերության հարավային շրջաններում Ռշտունիների նահապետին կարգել էր Հայոց և Պարսից զորքերի սպարապետ, ապա՝ նաև կուսակալ։ IVդ. Ռշտունիների նահապետներից հիշատակվում են Հայոց մեծամեծ իշխանների ու գլխավոր նախարարների թվում։ 320-330–ական թթ. Մանաճիհի Ռշտունին վարել է Հայոց հարավային զորաբանակի սպարապետությունը։ 350-360–ական թթ. Ռշտունիների նահապետն էր Գարեգին Ռշտունին, որն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի քույր Համազասպուհու հետ։ Vդ. |