| has gloss | hye: Գուսան - Բարսեղ Կանաչյանի երկսեռ երգչախումբն է: Գործել է 1933 - 1961 թվականներին Բեյրութում: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի «Մեմորիալ հոլ» թատրոնում (կազմը 70 մարդ): Ելույթ է ունեցել Բեյրութում, Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում, Ալեքսանդրեթում, Տրիպոլիում, Զահլեում: Հայտագիրը ընդգրկել է Կոմիտասի, հայկական ժողովրդական և հոգևոր, արաբական և քրդական ժողովրդական երգեր, ինչպես նաև Բ. Կանաչյանի խմբերգերը (Նանուր, Տալիլո, Օրոր, Հոյնար,Լուսնակն ելավ և այլն), «Աբեղա» (ըստ Լ. Շանթի «Հին աստվածներ» պիեսի) օպերայից հատվածներ: |